Փակել է պետք, այդպես էլ մինչև վերջ չբացվող, այդ լուսամուտները, որը ոչ թե օդափոխում, այլ թույնով է լցնում մեր այս պուճուր սենյակը. Վաչիկ Գրիգորյան

Հեռուստամեկնաբան Վաչիկ Գրիգորյանն իր էջում զայրույթ է ցուցաբերել հայկական հեռուստատեսության և մարդկանց խուճապի մեջ պահող հաղորդումների վերաբերյալ, նա գրել է.

Հիմա ես խուճապի մեջ եմ, չեմ կողմնորոշվում՝ ինչով ջարդեմ հեռուստացույցը։ Բայց արդյո՞ք մինչև նոր հեռուստացույց գնելս, Կիսաբաց լուսամուտները փակված կլինեն։ Տանը մնալով՝ միկրոինֆարկդ, թե՞ դուրս գալով՝ Կորոնավիրուս, այս է խնդիրը։

Ու ոչ ոք երաշխավորված չէ, պատահաբար ալիքները փոխելիս չտեսնել, թե ինչպես են մի խումբ մարդիկ (էքսպերտներ) ՀՀ հպարտ քաղաքացուն հոգեպես փռում ասֆալտին, վիրավորում, ծաղրում ու ստորացնում՝ միայն նրա համար, որ ծնվել է հոգեկան ու մտավոր խնդիրներով, ինչը և ճակատագիրը նրանց չի ներել։

Սերիալային լացուկոծին, անտաղանդ բղավոցներին ու բռնությանն ինչ որ տեղ հարմարվել ենք՝ այլընտրանքի բացակայության պատճառով, բայց չի կարելի այլևս հանդուրժել հայ հասարակության հանդեպ տարեց տարի ահագնացող այս վրեժխնդրությունը։

Փակել է պետք, այդպես էլ մինչև վերջ չբացվող, այդ լուսամուտները, որը ոչ թե օդափոխում, այլ թույնով է լցնում մեր այս պուճուր սենյակը։

Այս թեմայով
am