Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենթուսից»

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ Թուրինի «Յուվենտուսից»: Այս մասին տեղեկացնում է Diario GOL-ը:

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա պորտուգալացու համար պայքարում են ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական ակումբ տեղափոխությունն ավելի հավանական կդառնա, եթե մանչեսթերցիները նվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 32 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ:

Այս թեմայով
am