Վարակվելու վտանգն անգամ չի թուլացնում մրցավազքը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իմ Քայլի, Լուսավոր Հայաստանի և նույնիսկ ԲՀԿ-ական պատգամավորները խիստ վրդովված են ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Միքայել Մելքումյանի՝ այսօր մեկնարկած խորհրդարանի նիստի ընթացքում դրսևորած պահվածքից: Պատգամավորները կարծում են, որ նշված երկու գործընկերների մրցավազքի պատճառով այսօր մեկնարկած քառօրյա նիստը արհեստականորեն ձգձգվել է: Մինչդեռ նախապես իշխող թիմում ներքին որոշում էին ընդունել՝ իրավիճակով պայմանավորված հապշտապ ավարտել ԱԺ աշխատանքները, հատկապես, որ օրակարգում մեծամասամբ առաջինից երկրորդ ընթերցման ներկայացված նախագծեր են: Սակայն մեզ ասացին, որ Սերգեյ Բագրատյանն ու Միքայել Մմելքումյանը տևական ժամանակ է իրար հետ մրցում են՝ parliamentmontoring-ի ամենաակտիվ պատգամավորի տիտղոսակիր դառնալու հարցում:

Նրանց կուսակիցները կփաստեն, որ ցանկացած նախագծի ժամանակ երկուսից մեկը եթե գրանցվում է հարց տալու կամ ելույթ ունենալու համար, անմիջապես հետ չի մնում նաև երկրորդը: Փաստորեն, անգամ այս վտանգավոր իրավիճակում պատգամավորները չեն պատրաստվում դադարեցնել մրցությունը: Մենք տեղեկացանք, որ Իմ Քայլից անգամ նախատել են ԲՀԿ-ականներին՝ հորդորելով զսպել իրենց կուսակիցների ամբիցիաները: Ընդ որում Մելքումյանի զգուշավորության մասին արդեն բոլորն են խոսում, նա այն բացառիկ պատգամավորներից է, ով ԱԺ նիստերին է հաճախում դիմակով և ձեռնոցներով, ավելին,նա կարող է այնքան սպասել դահլիճի դռան դիմաց, մինչև մեկ ուրիշը կգա և կբացի դուռը, միայն, թե ինքը չհպվի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am