«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է». Լևոն Զաքարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու մակագրել. «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է (ֆոտոն տեղադրում եմ նրա թուլտվությամբ)։ Բժշկուհին մարտի 1-ից տուն չի գնում՝ ինչպես կոլեկտիվից շատերը։
Էս համաճարակը վատ, բայց առիթ էր, որ ճանաչենք, թե ինչ հազվագյուտ մարդկանցով ենք շրջապատված։
Խոնարհումս Ձեզ, սիրելիʹ բժիշկներ»։

Այս թեմայով
am