Աշխարհում հիմա այն իրավիճակը չէ, որ Օլիմպիական խաղերը կայանան. Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարծիքով, կորոնավիրուսի հետ կապված ներկայից իրավիճակը թույլ չի տալիս խաղերն անցկացնել ի սկզբանե որոշված պլանների համաձայն:

«Իմ կարծիքով, աշխարհում հիմա այն իրավիճակը չէ, որ Օլիմպիական խաղերը կայանան»,- հայտարարել է Աբեն՝ նաև հույս հայտնելով, որ ՄՕԿ-ի հետ ընդհանուր հայտարարի կգան:

Առավել վաղ ճապոնական կողմը հայտնել էր, որ հնարավոր է համարում խաղերի հետաձգում, եթե դրանք չանցկացվեն ինչպես ընդունված ձևն է պահանջում:

Այս թեմայով
am