ԱՆ խոսնակը գրառում է կատարել

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:

Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը՝ առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:

Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»:

Այս թեմայով
am