Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան

Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ չկան, սակայն Վրաստանի կառավարությունը որոշ խստացումներ է մտցրել բեռնափոխադրումների իրականացման կարգում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Գործում է հատուկ կարգ․ Վրաստան ապրանքների ներմուծման դեպքում, եթե վարորդը գալիս է համաճարակային բարձր ռիսկային գոտուց, նրան չի թույլատրվում մտնել Վրաստանի տարածք։ Վարորդին փոխարինում են։ Նոր կարգով հնարավոր է նաև փոխարինել քարշակը կամ բեռնատարը։ Տարանցիկ փոխադրումներն իրականացվում են հսկողության ներքո»,- ասաց Սիմոնյանը։

Այս թեմայով
am