11 մթերքներ, որոնք կարող եք ուտել, որքան ցանկանում եք և չգիրանալ

Cosmo.ru-ն ներկայացնում է ցածր կալորիականությամբ մթերքների ցուցակ, որոնք բացարձակապես չեն վնասի նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ: Նեխուր Միջին չափի նեխուրը պարունակում է ընդամենը 6 կալորիա, և այն 95% բաղկացած է ջրից:

Վարունգ Մեկ այլ մթերք, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է ջրից և բացարձակապես անվտանգ է կազմվածքի համար: Լոլիկ Վարունգի և լոլիկի աղցանը կարող է դառնալ ձեր սիրելի ուտեստներից մեկը նույնիսկ խիստ դիետայի ժամանակ: Լոլիկը պարունակում է A, C, B2 վիտամիններ: Ճակնդեղ Միջին ճակնդեղը պարունակում է ընդամենը 40 կալորիա: Ճակնդեղը հարուստ է մանգանով, որն օգնում է այրել ճարպը, նպաստում է մկանների աշխատելուն և կարգավորում է շաքարի քանակը արյան մեջ: Ծաղկակաղամբ Ծաղկակաղամբն առավել օգտակար է հում վիճակում:

Այն հարուստ է C և K վիտամիններով: Բրոկոլի Բրոկոլին պարունակում է ամենօրյա մանրաթելերի պահանջարկի 20%-ը, ինչպես նաև A, C, E, I, K վիտամիններ: Սմբուկ Մեկ միջին սմբուկը պարունակում է 24 կալորիա և PP, B, C վիտամիններ, կալիում, կարոտին, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, մագնեզիում և երկաթ: Այն նաև իջեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ: Ձմերուկ Կարող եք ձմերուկ ուտել այնքան, որքան ցանկանում եք, առանց ավելորդ կիլոգրամներից վախենալու:

Ձմերուկի հիմնական բաղադրիչը ջուրն է: Ձու Ձուն կտա հսկայական օգտակար նյութեր (սպիտակուց, կալցիում, կալիում, նատրիում, ֆոսֆոր), ինչպես նաև հագեցվածության երկարատև զգացողություն: Պոպկորն Եթե պատրաստեք տանը՝ առանց ձեթի, կարող եք ուտել այնքան, որքան ցանկանում եք:

Հատապտուղներ (ելակ, հաղարջ, հապալաս) Հատապտուղները ոչ միայն չեն վնասում կազմվածքին, այլև օգնում են նիհարել՝ հեռացնելով ավելորդ հեղուկը: 

Այս թեմայով
am