Ինտերը գտել է Գոդինին փոխարինողին

Il Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Ինտերը» մրցաշրջանի ավարտին կբաժանվի պաշտպան Դիեգո Գոդինից: Նշվում է, որ Գոդինը ցանկանում է վերադառնալ Իսպանիա:

Միլանյան ակումբը ցանկանում է պաշտպանությունը ուժեղացնել «Վերոնայի» պաշտպան Մարաշ Կումբուլայով։ Իր հերթին, passioneinter-ը հայտնում է, որ «Ինտերը», «Նապոլին», «Յուվենտուսը», «Բավարիան», «Բորուսիան Դ»-ն, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են ձեռք բերել 20-ամյա ալբանացի ֆուտբոլիստին։

Աղբյուրի համաձայն, Վերոնան ներկայացնող ակումբը ֆուտբոլիստի համար նվազագույն գին է սահմանել՝ 25 միլիոն եվրո:

Աղբյուր  ArmSport.am

Այս թեմայով
am