Միհրան Ծառուկյանը հրաժարվում է վերադարձնել ընտանեկան միջոցառումը հետաձգած սփյուռքահայի գումարը

Factor.am-ը գրում էԵրգիչ Միհրան Ծառուկյանը հրաժարվել է սփյուռքահայ քաղաքացուն վերադարձնել 2.000 դոլարը, որը, որպես կանխավճար, տվել է երգչին՝ իրենց ընտանեկան միջոցառմանը երգելու նպատակով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցներից մեկը որոշել է Երևանում կազմակերպել իրենց ընտանեկան միջոցառումը, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշել են չեղարկել միջոցառումը:

Ինչպես պատգամավորն է նշում՝ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են վերադարձնել գումարը: «Թե ինչքան բարոյական է նրանց արարքը և ինչ սոցիալական անպատասխանատվություն են դրսևորում նշածս «աստղը» և իր պրոդյուսերական խումբը, թողնում եմ Ձեր դատին։

Անձամբ եմ խոսել նրանց հետ, Միհրանն ասում է՝ ինքը չի խառնվում պրոդյուսերի գործերին, իսկ պրոդյուսերն ասում է, քանի որ պատվիրատուի նախաձեռնությամբ է չեղարկվել, իրենք չեն պատրաստվում վճարել»,- տեղեկացրեց Նարեկ Մկրտչյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով
am