Վերին Լարսի անցակետում գտնվող 140 ՀՀ քաղաքացիներն կտեղափոխվեն Հայաստան. Տիգրան Ավինյան

Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիներն կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պարետ Տիգրան Ավինյանը:

«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած #բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը #Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:


Ընդգծեմ, որ #Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:

Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից»,- գրել է նա:

Այս թեմայով
am