Պելեն պատմության լավագույն ֆուտբոլիստների թվում չի նշել Մեսիին

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն կարծիք է հայտնել ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողի և ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:

«Ժամանակակից ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստն ինձ համար Ռոնալդուն է: Նա ամենակայուն խաղացողն է: Իհարկե, պետք չէ մոռանալ նաև Մեսիի մասին:

Դժվար է ասել, թե ով է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Զիկոն, Ռոնալդինյոն, Ռոնալդոն, իսկ Եվրոպայում՝ Բեկենբաուերը, Կրույֆը...: Այնուամենայնիվ, պատմության լավագույն ֆուտբոլիստը Պելեն է, որովհետև բոլորին հենց ինձ հետ են համեմատում»,- Pilhado-ի հետ զրույցում նշել է 79-ամյա Պելեն:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի և France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

Այս թեմայով
am