«Հապաղումը կարող է կործանարար լինել». Արտավազդ Սահակյան

Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը գրել է․

«Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը

Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։
Հապաղումը կարող է կործանարար լինել։
Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։ Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը»։

Այս թեմայով
am