300-500 հզր դրամի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ մեկուսացումը խախտելու համար

Ազգային ժողովը 102 կողմ և 0 դեմ ձայնով ընդունեց ՔՕ-ում լրացում կատարելու նախագծերի փաթեթը:

Ըստ օրենքի՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջներ խախտելը կպատժվի 300-500 հազար դրամ տուգանքով։

Նույն արարքը, որը կառաջացնի զանգվածային հիվանդացում, կպատժվի մինչև 3 ամիս կալանքով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ` կախված հետևանքներից։

Տեղեկության հրապարակման կարգը խախտելը կպատժվի 50-300 հազար դրամ տուգանքով։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Դեպքերից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ: Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան:

Այս թեմայով
am