Հրդեհ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում․ Տեսանյութ

Մարտի 20-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:09-ին:

Մհեր Շ.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են պլաստմասսայե դետալներ և էլեկտրական լարեր՝ մասնակի: Տուժածներ չկան:

Այս թեմայով
am