«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել

Ուշադրություն‼️‼

«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել էն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից: Աշխատողները հայտնվել են ծանր վիճակում: Զանգում են տարբեր պետական հիմնարկներ, ոչ մեկ հարցին լուծում չի տալիս, ՍՈՑԱՊ-ից զանգերին ընդհանրապես չեն պատասխանում: Ու ստեղ հիշում ես պաշտոնյաների (ամենաբարձրից սկսած) հայտարարությունները, թե գործատուները պարտավոր են վճարել աշխատողների աշխատավարձերը: Դրանք էդպես էլ մնում են հայտարարություն, իսկ մարդիկ իրենց պաշտպաններ են փնտրում:
Gayane Abrahamyan Heriknaz Tigranyan և մյուս պատգամավորներ, գուցե դուք ուղղորդեք իրենց, օգնեք

Գրել է լրագրող Հասմիկ Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում:

 

Այս թեմայով
am