Վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 18-ին, ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հ. Տ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը՝ վթարից օրեր անց՝ մարտի 1-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Լ. Հ.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 28-ին նշված ավտովթարի ժամանակ:

Երեկ՝ ճանապարհային ոստիկանները պարզել են, որ Range Rover-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 58-ամյա Արամ Դանիելյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Դանիելյանը Հրազդանի նախկին քաղաքապետն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս թեմայով
am