ՀՀ Կառավարությունը ուշացե՞լ է…

Meganews.am լրատվականը կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի, ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումների ու այդ ամենի հետևանքով առաջացող տնտեսական խնդիրների մասին զրուցել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ:

- Պարոն Էնֆիաջյան, ի՞նչ էք կարծում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի և ՀՀ Կառավարության նախաձեռնությունների, առողջապահական ու տնտեսական հետևանքների մասին:

-Այս պահի դրությամբ ամենակարևոր գործոնը և ցուցիչը կանխարգելող գործընթացներն են: Վարակվածների թիվը ցավոք, շարունակաբար աճում է, սակակայն եթե համեմատում ենք այլ երկրների հետ մեր տենդենցը բալանսավորված է, բայց ահա ավելի արմատական կանխարգելում հնարավոր չէ կիրառել: Իհարկե, առաջնահերթությունը քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն է, բայց ոչ պակաս կարևոր է, այն թե տնտեսական ինչ վիճակ է լինելու այս ամենից հետո, որովհետև այլևս ակնհայտ է, որ աշխարհը տնտեսական վերաաձևավորումների և նոր մոտեցումների է գնում: Այս առումով Հայաստանը իր առանձնահատկություններն ունի պայմանավորված տարածաշրջանային հիմնախնդիրներով և ներքին առանձնհատկություններով:

Ուստի, ՀՀ Կառավարությունը պետք է կարողանա հստակ պատկերացնել ու կանխատեսել հասունացվող գործընթացները, որպեսզի առավելագույնս զսպող միջոցառումներ կազմակերպի ի սկզբանե: Քանզի, ըստ էության, մեզ մոտ սկսվեցին արդեն իսկ ուշացած գործընթացներ: Բայց դա հիմա թողնենք մի կողմում, քանի որ մեզ ավելի մեծ մոբիլիզացիա, համակարգված, հետևողական ու նպատակաուղված գործունեություն է հարկավոր: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում ևս պիտի հասկանա ու հետև ներքի սահմանված կանոնակարգին, բժիշկների հորդորին: Որովհետև միայն միասնականությամբ կկարողանանք հաղթահարել ստեղծված դժվարությունները:

Առհասարակ, այս խնդիրների հետ կապված դեռևս շաբաթներ առաջ  «Բարգավաճ Հայաստան»խմբակցության  նաախագահ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնեց կարանտինային ռեժիմի անհրաժեշտությունը և այդ տրամաբանության ներքո անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Բայց խոսեքն ու գործենք,  ոչ թե անցյալի այլ այսօրեական խնդիրների շրջանակում, լուծելու մեր առջև ծառացած մարտահրավերները և դրանցից բխող զարգացումների խնդիրները ճիշտ ժամանակին, ոչ թե կրկին անգամ ուշացած:

- Հնչում են առանձին կանխատեսումներ, որ Հայաստանի տնտեսական վիճակը էլ ավելի կվատթարանա հնարավոր պատերազմի պատճառով, որքա՞ն հնարավոր է այն:

 -Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ ՀՀ պետական տարբեր ոլորտային գերտեսչությունների մեջ մեր բանակը ամենապատրաստվածն է, այն ռազմական առումով բարձր մակարդակի է ու պատրաստ է բոլոր տեսակի խնդիրների լուծմանը: Սակայն ներքին վստահություն ունեմ, որ ռազմական ակտիվության խնդիր չի լինի, որովհետև մեր հարևան պետություններում կորոնավիրուսի հետ կապված իրողությունները թաքցնում են, ավելին, աշխարհի մակարդակով ընթացող պրոցեսներում նավթի գնի անկման հետ կապված նրանք ունեն ներքին տնտեսական լուրջ խնդիրներ: Եվ այս ամենի արդյունքում հարևան Ադրբեջանը տրածաշրջանում կրելու է ամենախոշոր վնասները:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչաատրյանը ասել էր, որ կորոնավիրուսի պտճառով Հայաստանը կարճաժամկետ հեռանկարում ևս կրելու է տնտեսական լուրջ վնասներ:

Կարինե Սահակյան

 

 

Այս թեմայով
am