Երբեք չեմ մտածել, որ կդառնամ մեծագույն ֆուտբոլիստներից մեկը. Պելե

Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն պատմել է, թե ինչպիսի զգացողություններ է ունել, երբ իրեն հրավիրել են «Սանթոս»։


«Երբեք չեմ մտածել, որ կդառնամ մեծագույն ֆուտբոլիստներից մեկը: Երդվում եմ: Ես հիշում եմ, թե ինչպես «Սանթոսի» նախագահը զանգահարեց հայրիկիս, երբ ես փոքր էի: Հետո ես մտածեցի, որ դա կատակ է: Ես 13 կամ 14 տարեկան էի, և ես նույնիսկ չէի խաղում «Բաուրուի» մեկնարկային կազմում:

Արդյունքում, «Սանթոսը» ինձ կանչեց՝ խաղս դիտելու, իսկ հետո ընդունեց: Ինձ թվում էր`դա երազ էր: Ես հիշում եմ որոշ դրվագներ այդ պահից այնքան պարզ, կարծես դրանք պատահել էին երեկ: Հիշում եմ, թե ինչպես է հայրս տարել ինձ ավտոբուսի կանգառ: Թվում էր, թե ես մեկ այլ մոլորակի վրա եմ:

Եվ հիմա ֆուտբոլիստները թռչում են մասնավոր ինքնաթիռներով: Կյանքը շարունակվում է…»- մեջբերում է Պելեին AS-ը:

Ավելի վաղ Պելեն նաև պատմել է իր մականունը ստանալու պատմությունը։


Աղբյուր  ArmSport.am

Այս թեմայով
am