Հավակնորդների մրցաշար. այսօր կկայանա 2-րդ տուրը

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները:

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան կմրցի ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյի հետ: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յան Նեպոմնյաշչին մրցախաղ կունենա իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մյուս 2 պարտիաներում չինացի Վան Հաոն կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ չին Դին Լիժենի հետ, փոխանցում է armsport-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների:

Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաց անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Այս թեմայով
am