«Ոչ ոք քաղաքապետարանում չի տեսել քաղաքապետի գալը». Խաժակյանը քննարկելու բան ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 19-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու նիստ, որը քննարկելու է բյուջեի կատարողականը։ Եթե այնպես լինի, որ նիստը տեղի չունենա` հետաձգվի, կամ, ասենք, ավագանին չներկայանա, դա կարո՞ղ է նշանակել քաղաքապետի մեխանիկական հրաժարական՝ կատարողականի չհաստատման դեպքում իրավական հետեւանքները դրան են հանգեցնում։

Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հարցրինք ավագանու ԼՀԿ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Գիտեք, խնդիր իսկապես կա, եւ թեպետ մենք կողմնակից ենք առողջապահական նպատակներից ելնելով նիստի հետաձգմանը, այնուհանդերձ, կա օրենքի պահանջ, եւ ես կարծում եմ, որ քաղաքապետը պետք է օրենսդիր մարմնի հետ քննարկումներ իրականացնի` հնարավոր լուծումներ գտնելու համար. ֆորսմաժորը` ֆորսմաժոր, բայց օրենքի տառին պետք է հավատարիմ մնալ»:

Իսկ հնարավո՞ր է կամիկաձե դառնաք` բոլորով. «Չեմ կարծում. կարծում եմ` իրավական լուծումներ կգտնվեն, չնայած իրավական կազուս կա»: Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ չնայած իր «տիտանական ջանքերին»` ընդդիմադիր Խաժակյանին եւ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին քաղաքապետ Մարությանը հրաժարվել է ընդունել, խոսել այդ մասին: Հնարավո՞ր է քաղաքապետարանում չէր։ «Ոչ ոք քաղաքապետարանում չի տեսել քաղաքապետի գալը, ում հետ ես շփվել եմ, դա է պնդում, չեմ բացառում»,- ասաց Խաժակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս թեմայով
am