Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հետաձգել է առաջիկա միջոցառումները

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղափոխել է մինչ մարտի 23-ը տեղի ունեցող միջոցառումները:Այս մասին գրված է կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Մեզ համար հանրային առողջությունը գլխավոր նախապայման է: Ստեղծված իրավիճակում խրախուսում ենք խուսափել հասարակական միջոցառումներից: Հետևե՛ք մեր էջին նորությունների մասին տեղեկանալու համար և կարևորագույնը՝ հետևե՛ք ձեր առողջությանը: Կհանդիպենք շուտով»,-նշված է գրառման մեջ:

Այս թեմայով
am