Աջ ու ձախ կոչումներ՝ ՊԵԿ նախագահի կողմից. հարկայինում տոտալ կաշառքի դարաշրջանի ներկայացուցիչը՝ գնդապետ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերջին շրջանում աջ ու ձախ կոչումներ է շնորհում կասկածելի նախադրյալներ ունեցող տարբեր աշխատողների։ Մենք գրել էինք, որ Անանյանն արտահերթ կապիտանի կոչման էր արժանացրել ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի 26-ամյա որդուն՝ Նարեկ Զաքարյանին։

Վերջերս էլ գնդապետ է հռչակվել հարկայինում տոտալ կաշառքի դարաշրջանի ներկայացուցիչ, ՊԵԿ օպերվարչության տեսուչ, ապա պետ Գուրգեն Դավթյանը։ Նրա միակ հիշարժան արարքը հանուն պետության եղել է այն, որ կարողացել է հետ գցել և այժմ տղայի անունով ձևակերպել միլիոն դոլար արժողությամբ «Վիեննա» հանրային սննդի կառույցները Սարյան և Հյուսիսային պողոտաներում։ Ուշագրավ է, որ Գուրգեն Դավթյանը թոշակի գնալու փոխարեն, նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում տեղակալի պաշտոնում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Այս թեմայով
am