Սերժ Սարգսյանի աջակիցները նոր պիկետ են պլանավորում

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կուսակիցները, աջակիցները եւ նույնիսկ զինակից գործարարները՝ Արկադի Համբարձումյան՝ Դերժավա, Արայիկ Գրիգորյան, Ռուբեն Հայրապետյան, կրկին պլանավորում են, որ մարտի 26-ին, ՀՀ երրորդ նախագահի գործով դատական հաջորդ նիստին մարդկանց տանեն դատարանի մոտ՝ բողոքի ակցիա անելու: Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեեւ առաջին պիկետից հետո իշխանությունները նրանց մեսիջներ են ուղարկել, որ կարող են հարկային տեռորի ենթարկվել, սակայն գոնե այս պահին որոշել են չնահանջել:

Հիշեցնենք, որ դատական առաջին նիստը կայացավ փետրվարի 26-ին, որի առիթով 3 հազարից ավելի մարդ էր հավաքվել դատարանի մոտ։ Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է դիզվառելիքի գործով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Այս թեմայով
am