Դե վսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք․ Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գյուղացիներին արտոնյալ պայմաններով տրամադրվող պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերի հավաքագրման խնդրին:

Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս մայիսին էր հանձնարարել կազմել այն գյուղացիների ցանկը, ովքեր դեռևս պարտքեր ունեն:
Իսկ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դժգոհեց, որ դիմել են Տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և մարզպետարաններին, որպեսզի հասցեատերերերի ցուցակներ ստանան, բայց շատ հաճախ դրանք թերի են:

Վարչապետը մարզպետներին հորդորեց մեկ ամսվա ընթացքում կազմել պարտապանների վերջնական ցուցակները և ներկայացնել նախարարություն, որպեսզի մեկ ամսվա ընթացքում ամփոփվեն:

«Նախկին պրակտիկան ցույց է տալիս, որ դեպքեր են եղել, որ ֆիկտիվ հասցեատերեր են եղել»,- ասաց վարչապետը և հորդորեց ուշադիր լինել, Լոքյան էլ ասաց, որ կան գյուղապետեր, ովքեր չեն բաշխել այդ սերմերն ու պարարտանյութերը:

«Դե վսյո, գյուղապետերից ստացեք, գյուղացուց մի ստացեք, գյուղապետերից ստացեք, եթե հասցեատիրոջը չի հասել, ինչո՞ւմն է խնդիրը: Եվ նայեք, որպեսզի նկարչություն չլինի»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Այս թեմայով
am