Հայաստանում կբացվի թանգարան Ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված․ Արմեն Ամիրյան

Բովանդակության հետ կապված մենք առարկություն չունենք։ Ի՞նչ քաղաքական ենթատեքստի մասին է խոսքը։ Քաղաքական ենթատեքստ կա նրանց մոտ, ովքեր շահարկում են թեման։ Չի եղել, որևէ հրահանգ ցուցահանդեսը փակելու մասին։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով բոլշևիկյան բռնաճնշումների մասին ցուցադրությունը Հ. Թումանյանի թանգարանում փակելուն։ Նախարարը շեշտեց, որ իրենց հետ ցուցադրության ձևաչափը չի համաձայնեցվել։

«Թեմայի առնչությամբ Մշակույթի նախարարությունը որևէ առարկություն չունի։ Մշակույթի նախարարությունը տարվա ընթացքում այդ նույն թեման արծարծել է տարբեր առիթներով՝ եղել են ցուցադրություններ, հրատարակվել են գրքեր։ Ասեմ ավելին, հանրապետության նախագահը հստակ հանձնարարել է ստեղծել թանգարան՝ Ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված։ Շատ շուտով կհայտնենք այդ մասին»,- ասաց Արմեն Ամիրյանը։

Դիտարկմանը՝ նորմալ է, որ ցուցադրությունը փակվել է 22 օր անց և Մշակույթի նախարարությունն այդքան ժամանակ չի իմացել ցուցադրության մասին, նախարար Ամիրյանն ասաց

«Այո մենք չենք իմացել։ Մենք տեղեկացվել ենք այդ մասին կիսամյակային հաշվետվության ժամանակ, երբ այն արդեն բացվել էր։ Նախարարությունը տեղեկացվել է միայն բացումից օրեր անց»,- նշեց Ամիրյանը։ Հարցին՝ ինչո՞ւ են սպառնացել Նարինե Թուխիկյանին և արդյո՞ք խնդիր կա նրա հետ, Արմեն Ամիրյանը պատասխանեց

«Թե ո՞վ և ինչո՞ւ է սպառնացել Նարինե Թուխիկյանին, ես չեմ կարող բացատրություն տալ, բայց որևէ մեկը իրավունք չունի մեր թանգարանի տնօերին սպառնալու։ Եթե եղել են սպառնալիքներ, ապա նրանք պատասխան կտան»,- ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ Թուխիկյանը լավագույն տնօրեններից է և դա է պատճառը, որ ինքը բավարարվում է միայն բանավոր դիտողությամբ։

 

 

Այս թեմայով
am