Ստերիոտիպ կա, որ ձմռանը շինարարություն անել չի կարելի․ վարչապետ

Սեպտեմբերի 14-ի Կառավարության նիստը կրկին մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերվում էր շինարարական աշխատանքների ընթացքին՝ կախված եղանակային պայմաններից։

Կարապետյանի խոսքով ստերիոտիպ կա, որ ձմռանը շինարարություն անել չի կարելի։

«Պետք է ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը եւ շինարարության տեմպը ավելացնել»,- ասաց վարչապետը:

Ըստ այդմ, վարչապետը Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարին հանձնարարեց 40-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել իրավական ակտի նախագիծ` եղանակային պայմաններից ելնելով շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ:

 

Այս թեմայով
am