Կայքը վիրտուալ աշխարհում դարձել է տուրիստների համար Հայաստանի այցեքարտը. Քրիստինա Նալբանդյան

«MegaNews.am»-ը զրուցել է «Դելիս» բրենդի հիմնադիր-տնօրեն Քրիստինա Նալբանդյանի հետ, ով երկար  տարիներ է ինչ ղեկավարում է ոչ միայն «Դելիս» տուրիստական ընկերությունը, այլ նաև հասցրել է նույն հարկի տակ համատեղել «Դելիս» սրճարան-ռեստորանը:

 - Երևի հենց սկսենք այն հարցով, թե ինչո՞ւ «Դելիս»: Ինչպե՞ս առաջացավ «Դելիս» բրենդը ստեղծելու գաղափարը:

Արդեն շուտով կլինի 15 տարի, ինչ «Տուր Դելիս»-ը ծավալում է իր գործունեությունը: Դելիս բառը տարբեր նշանակություններ ունի, հաճելի, հրաշալի, գայթակղիչ, ինչպիսին պետք է լինի ճամփորդությունը, նշանակություններից  մեկն էլ համովն է և շատ պատահական համընկավ նաև սրճարանի հետ ...:

 - Ինչպե՞ս առաջացավ միտքը` մեկտեղելու տուրիտսական ընկերությունը և ռեստորանը մեկ հարկի ներքո:

Ի սկզբանե երկու հարկում տեղակայված էր «Տուր Դելիս»-ը, առաջին հարկում տոմսերն էին, երկրորդում` տուրերը: Մեկտեղելու հարցում մեզ շատ օգնեց «Դելիս ակումբը», քանի որ այն գործում է ամռան ամիսներին և փակվելուց հետո մի տեսակ ինչ-որ բանի պակաս էր առաջանում մեզ մոտ, մտածեցինք՝  ձմեռային տեղ  ստեղծենք ու առաջին հարկը ավելի ռացիոնալ օգտագործենք: Եվ այդպես ստացվեց թրեվլ կաֆե: Կարծում եմ վատ գաղափար չի: Եվ արդեն այսօր փետրվարի մեկին կլրանա մեր 2 տարին:

- Ինչպիսի՞ տուր փաթեթներ եք առաջարկում Ձեր հաճախորդներին:

Հաճախորդներին շատ տարբեր տուրեր ենք առաջարկում`ամբողջ աշխարհով: Չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց մեզ մոտ շատ են ամուսնական ճանապարհորդությունները, ինչը մենք գերագույն հաճույքով ենք կազմակերպում: Արդեն 9 տարուց ավելի՝ «Տուր Դելիս»-ը զբաղվում է կռուիզների փաթեթների վաճառքով, երևի թե անհամեստություն չի լինի, որ ասեմ մենք առաջիններից էինք, եթե ոչ առաջինը, որ սկսեցինք կռուիզի վաճառքը  Հայաստանում: Իմ մտերիմ ընկերները վստահեցին ինձ, որովհետև դա ի վերջո մի քիչ մութ անտառ էր ու մեկնեցին:  Վերադարձան չափազանց  գոհ: Դրանից հետո իհարկե ես մեկնեցի, ամենն իմ աչքով տեսա, այն ժամանակ ես աշխատում էի անմիջապես նավի հետ: Եվ մինչ օրս մեր առաջարկած փաթեթների լավագույնների ցանկում ծովային ճամփորդություններն են:

 - Տարին նոր է սկսվել, ի՞նչ նոր ուղղություններ եք ներառելու Ձեր փաթեթներում:

Ավելի շատ էկզոտիկ երկրներ ենք սիրում առաջարկել: Մենք հանդիսանում ենք Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գործընկերը Հայաստանում և Վրաստանում: Արդեն պատրաստել ենք ամառային հանգստի համար փաթեթներ`հարմարեցված չարտերային չվերթներին` Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա, Իտալիան,Իսպանիա:

Դեպի Ֆրանսիա ուղղությունը մեզ մոտ ավելի զարգացած է, ես ինքս ֆրանսախոս եմ և շատ եմ սիրում Ֆրանսիան: Ունենք էքսկլյուզիվ պայմանագրեր Փարիզի տարբեր թանգարանների, կաբարեների,օպերային թատրոնի հետ:Այս տարի առաջին անգամ Երևանից իրականացվելու են ուղիղ չվերթներ դեպի Նիցցա, հենց հիմա պատրաստում ենք  փաթեթներ Լազուրե ափը սիրողների համար:

- Դուք նաև իրականացնում եք « Come to Armenia » ծրագիրը, ինչպե՞ս առաջացավ ծրագիրը ստեղծելու գաղափարը:

«Տուր Դելիս»-ը հանդիսանում է սեփական www.ComeToArmenia.am կայքի մշակողն ու համակարգողը: Կայքը վիրտուալ աշխարհում դարձել է տուրիստների համար Հայաստանի այցեքարտը: Այն իր բնույթով բազմապրոֆիլ կայք է բոլորի համար՝ թե՛ հայաստանաբնակների և, թե՛ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների: www.ComeToArmenia.am կայքը մի տիրույթ է, որտեղ այցելուները հնարավորություն ունեն հանգամանորեն տեղեկանալ Հայաստանի տեսարժան և պատմական վայրերի մասին: Այստեղ հնարավոր է գտնել Հայաստանի բոլոր հյուրանոցները և հյուրատները, սրճարաններն ու ռեստորանները, գեղեցկության սրահները, տեսարժան վայրերն ու թանգարանները, զվարճանքի ու առևտրի կենտրոնները, ծանոթանալ մշակույթին, իրադարձություններին, թատրոնների խաղացանկերին, Հայաստան եկող և Հայաստանից մեկնող ավիաչվերթներին: Մի ամբողջ բաժին պարունակում է տեղեկատվություն Հայաստանում գործող դեսպանատների և հյուպատոսությունների, բանկերի և դատարանների, բժշկական կենտրոնների, բուհերի և սպորտ դպրոցների մասին, և շատ ու շատ այլ տեղեկատվություն, որը կհետաքրքրի թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին, թե՛ մեր հայրենակիցներին: CTA կայքը հայկական ինֆորմացիոն հրապարակ է, որը եզակի է իր բազմազանությամբ, ծավալով և ներկայացվում է 7 լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն): Հենց  այս պահին աշխատում ենք  չինարեն լեզվով կայքի ինֆորմացիան  համալրելու վրա:
www.ComeToArmenia.am կայքի նպատակն է Հայաստանը ճանաչելի դարձնել ողջ աշխարհին, ինչպես նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

Հարցազրույցից դուրս Քրիստինան մեզ հետ կիսվեց նաև իրենց ձեռքբերումներով, ինչի մասին չցանկացավ հարցազրույցում խոսել, բայց ես,որպես լրագրող կարծում եմ ,որ նման ընկերությանը պետք է քաջալերել նման հաջողությունների հասնելու համար: «Դելիս» բրենդը արժանացել է մի շարք մրցանակների, պատվոգրերի և հավաստագրերի:


 

 

«MegaNews.am» -ը շնորհավորում է « Դելիս » կաֆեռեստորանի 2 ամյակը՝ ցանկանալով էլ ավելի մեծ ձեռքբերումներ:
 

Այս թեմայով
am