Ֆրանսիայում ռազմաբազա է փակվել կորոնավիրուսի պատճառով

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կրեի ռազմաբազան կարանտինի մեջ է՝ կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման հետ կապված։ Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին թվիթերյան իր էջում:

«Անմիջապես ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ՝ Կրեի ռազմաբազայում վարակի փոխանցման ռիսկը նվազագույնի հասցնելու համար։ Չեղարկվել են խմբային բոլոր գործողությունները, կասեցվել է զինծառայողների տեղաշարժը դեպի ռազմակայան»,-թվիթերյան իր էջում գրել է նախարարը։

Նա նաև ավելացրել է, որ բազայում «համաճարակաբանական հետազոտություն» է իրականացվում:

 

Այս թեմայով
am