Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Ժամը 12:00-ից հետո են եղել կրակոցները՝ մոտ 1 ժամ տևողությամբ: Գյուղը վնասներ չի կրել, առանձին հատվածում ինչ-որ շինության պատի կպել է, բայց էական վնաս չկա»,-ասել է գյուղապետը հավելելով, որ կրակոցներ եղել են նաև նախօրեին:   

Այս թեմայով
am