Մարտաֆիլմ հիշեցնող, կրակոցներով զուգորդված դեպք Երևանում. ծանր հանցագործության համար հետախուզվողը ավտոմատով կրակոցներ է արձակել իրավապահների ուղղությամբ

Այսօր՝ փետրվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում առանձնապես ծանր հանցագործության դեպքով հետախուզվող կա: Գրում է shamshyan.com-ը 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ խմբերը ժամանելով, գրեթե մեկ ժամ բանակցություններ են վարել հետախուզվողի հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին, սակայն նա իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ է արձակել: 

Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել նրան, ով ինքնակամ ներկայացել է իրավապահներին:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ:

Մանրամաաները՝սկզբնաղբյուր կայքում

Այս թեմայով
am