Մարտ ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր,Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվումէ +7...+80C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր էջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-40C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանիբարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C (դիտվածպատմական նվազագույն ջերմաստիճանը՝-22...-240C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ  (նորման 25-35մմ):

 

ՇիրակիԳեղարքունիքի մարզեր,Արագածոտնի  և Կոտայքի մարզի

լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվումէ -1...-30C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր էջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև-7...-100C, ամսվա երկրորդ կեսինջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև+10...+150C (դիտված պատմական նվազագույնջերմաստիճանը -30...-330C, առավելագույնը՝+17...+200C): Ամսական տեղումների քանակըկանխատեսվում է նորմային մոտ  (նորման 40-60մմ):

 

Լոռու մարզ

            Օդի ամսական միջին ջերմաստիճանըսպասվում է +1...+30C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր էջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -6...-90C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանիբարձրացում՝ ցերեկը մինչև +17...+200C (դիտվածպատմական նվազագույն ջերմաստիճանը-26...-280C, առավելագույնը՝ +22...+250C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվումէ նորմային մոտ (նորման 35-40մմ):

 

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվումէ +3...+60C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր հնարավոր էջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանիբարձրացում՝ ցերեկը մինչև +20...+220C (դիտվածպատմական նվազագույն ջերմաստիճանը-12...-160C, առավելագույնը՝ +27...+300C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվումէ նորմային մոտ  (նորման 40-50մմ):

 

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվումէ նախալեռնային շրջաններում +5...+70C, լեռնային շրջաններում` 0...-20C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրերհնարավոր է ջերմաստիճանի  նվազում  գիշերը՝ նախալեռնային  շրջաններում  մինչև  -2...-40C,  լեռնային շրջաններում՝ -7...-100C, ամսվաերկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ցերեկը նախալեռնային շրջաններում՝+18...+200C, լեռնային շրջաններում՝ +12...+150C (դիտված պատմական նվազագույնընախալեռնային շրջաններում՝ -20...-220C, լեռնային շրջաններում՝ -27...-300C, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում՝+27...+280C, լեռնային շրջաններում՝ +17...+200C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվումէ նորմային մոտ  (նորման 50-80մմ):                                     

 

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվումէ հովտային շրջաններում +7...+90C, նախալեռնային շրջաններում` +1...+30C, որընորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձինօրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազումգիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0...-20C, նախալեռնային շրջաններում՝ -5...-80C, ամսվաերկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ցերեկը հովտային շրջաններում +22...+250C, նախալեռնային շրջաններում՝ +12...+170C (դիտված պատմական նվազագույնը հովտայինշրջաններում՝ -12...-150C, նախալեռնայինշրջաններում՝ -27...-300C, առավելագույնըհովտային շրջաններում +30...+320C, նախալեռնային շրջաններում՝ +23...+250C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվումէ նորմային մոտ (նորման 35-75մմ):

 

Երևան քաղաք

         Օդի ամսական միջին ջերմաստիճանըսպասվում է +6...+70C, որը նորմայից բարձր է 1-2 աստիճանով: Առանձին օրեր՝ հնարավոր էջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև  -2...-40C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանիբարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C (դիտվածպատմական նվազագույն ջերմաստիճանը-23...-250C, առավելագույնը՝ +26...+280C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվումէ նորմային մոտ  (նորման՝ 40 մմ):

 

         Մարտ ամսին հանրապետությունումշարունակվում է ավելանալ արեգակիբարձրությունը հորիզոնից և հետևաբարցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում էերկրի մակերևույթի կողմից ստացվողջերմության քանակը: Փետրվարիհամեմատությամբ մարտին օդի միջին ամսականջերմաստիճանը բարձր է 3.90C: Միջինտասնօրյակային ջերմաստիճանը առաջինտասնօրյակում կազմում է -3.20C, երրորդտասնօրյակում` +0.50C:     

      Միջին ամսական ջերմաստիճանըԳեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնիլեռնային շրջաններում և Կոտայքումբացասական է` -1...-40C, Լոռիում (Տաշիրում` -30C), Սյունիքի,  Արագածոտնի նախալեռներում` 0...+20C, իսկ հանրապետության մնացածշրջաններում` +3...+80C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,  Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:                

       Արկտիկական ցուրտ օդային զանգվածներիներխուժումներով պայմանավորված մարտամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանըառանձին տարիների հասել է լեռնայինշրջաններում`        -28...-340C, նախալեռներում` -24...-300C, հովտային շրջաններում` -13...-170C, Արարատյան դաշտում` -17...-250C:

      Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովիշրջաններից Արևադարձային տաք օդայինզանգվածները բերում են ջերմաստիճանի զգալիբարձրացում: Բացարձակ առավելագույնջերմաստիճանը հանրապետության լեռնայինշրջաններում առանձին տարիների հասել է`19...220C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...270C, Սյունիքի հովիտներում` 25...300C:

      Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1 0C է, առաջին տասնօրյակում` 3,00C, երկրորդտասնօրյակում` 5.00C և երրորդ տասնօրյակում` 7,20C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր ևցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածրջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքիցածրադիր մասերում` -25.20C, բարձրադիրմասերում` -16.40C, իսկ ամենաբարձրջերմաստիճանները  1970թ.` 270C և 2001թ.`  24.80C :

     Տեղումներով օրերի թիվըհանրապետությունում կազմում է 9-13օր(Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսականտեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ ենդիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումներինվազագույն քանակը գրանցվում է Արարատյանդաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտայինշրջաններում ձնածածկը վերանում է մարտիսկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայունձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքըինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրականջերմաստիճանը  գերազանցում է +30...+50C: 

       Եղանակի վտանգավոր երևույթներիցդիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ ևցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն`  800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

Այս թեմայով
am