Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը հանդիպում է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բնակվող ջարդերից փրկված ընտանիքների հետ, նրանց փոխանցում Գագիկ Ծառուկյանի զորակցությունը: «Տարիների հեռավորությունը փոքր ինչ թեթևացնում է, բայց երբեք մոռացության չի մատնում վիշտը:

Ծառուկյան ընտանիքը մշտապես Ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում»,- ոճրագործությունը վերապրած ընտանիքների հետ հանդիպմանն ասել է Ռոզա Ծառուկյանը:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր ևս նրանք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ֆինանսական աջակցություն են ստացել:

Այս թեմայով
am