«Սերժ Սարգսյանն իր մեղադրանքին ոչ համապատասխան պատասխան է տվել». Անդրանիկ Քոչարյան

Սերժ Սարգսյանն իր դատավարության առաջին օրը դիմելով իր աջակիցներին՝ ասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, նորմա՞լ են այդ հայտարարությունները, թե՞ կարող են այս կամ այն կերպ վնասել. ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Սերժ Սարգսյանն իր մեղադրանքին ոչ համապատասխան պատասխան է տվել: Իր մեղադրանքը վերաբերում է դիզվառելիքին, Սերգո Կարապետյանի ցուցմունքին, իր թիմակից Բարսեղ Բեգլարյանի մասնակցությանն այդ ոչ իրավական գործընթացին՝ նախկինում իր պաշտոնավարման ժամանակ, իսկ Արցախի հետ կապված խնդիրներին այսօրվա իշխանություններն այնպիսի հստակ ձևակերպում և անվանում են տվել՝ «Մյունխենյան սկզբունքներ», որ Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ բացարձակ կապ չունեն»:

Հարցին՝ ե՞րբ են պատրաստվում հարցաքննել Սերժ Սարգսյանին, Ա. Քոչարյանն արձագանքեց. «Երբ ուզեք: Եղե՞լ է ես մի բան ասեմ՝ ուշանա: Հասունացած պտուղը պետք է քաղել»:

 

Այս թեմայով
am