«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է

Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։

Մարիտիրոս Սարյան

140 տարի առաջ այս օրը ծնվել է հայ տաղանդավոր նկարիչ, գույնի վարպետ Մարտիրոս Սարյանը։

Հայ անվանի գեղանկարիչ Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում, մահացել՝ 1972 թվականին մայիսի 5-ին Երևանում: Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Սոցիալիստական աշխատանքի հերոս, ինչպես նաև եղել է ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ:

«Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ»։

«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

 

Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Իր բեղուն ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվել է սկիզբ դնել «Սարյանական» ոճին, որը հատուկ է հենց իրեն, ապա իր բազում հետևորդներին:

«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

 

«Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։ Իմ խորհուրդ խորինը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել»։

«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

 

Մարտիրոս Սարյանի ստեղծագործական հետագա զարգացմանը խանգարել են 1915 թվականի ողբերգական դեպքերը։

«Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»:

«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

«Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել». այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

 

Մարտիրոս Սարյանը մահացել է 1972 թվականի մայիսի 5-ին 92 տարեկան հասակում, ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Մարտիրոս Սարյան- «Ինքնադիմանկար»

Մարտիրոս Սարյան- «Ինքնադիմանկար»

Այս թեմայով
am