ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ուղիղ միացմամբ

Փետրվարի 28-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննակվելիք հարցերից մեկը վերաբերում է նոր տեսակի զինծառայության սահմանմանը: Ըստ այդմ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությամբ ամրագրվում է «արագացված ընթացակարգով զինվորական ծառայության» տեսակը: Այդպիսին է համարվում մեկ ամիս ժամկետով իրականացվող, մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայությունը: Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելուց առաջ քաղաքացին պարտավոր է պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով: Այդ ընթացքում սովորել զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվել կոնկրետ զորամասում, տալ զինվորական երդում և պարտավորվել ներկայանալ զորահավաքներին: Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:

Մեկ այլ նախագծով փոփոխություն է առաջարկվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքում և ըստ այդմ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

Այս թեմայով
am