ԱԽ քարտուղարը՝ Վրաստանի հետ սահմանը փակելու մասին

«Այս պահին նման հարց դեռ չի քննարկվում: Վրաստանում իրավիճակի մասին կապի մեջ ենք համապատասխան գերատեսչությունների հետ: Բոլոր հարցերը քննարկվում են, բոլոր տարբերակները սեղանին կան: Լուծումներն էլ ըստ իրավիճակի կլինեն»,- փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վրաստանի հետ սահմանը փակելու հարցին:

Ըստ Գրիգորյանի՝ նախնական պրոֆիլակտիկ քայլեր են կատարվել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած աշխատանքային խումբը մշտական կապի մեջ է հարևան երկրի առողջապահական կառույցների հետ: Վտանգի դեպքում որոշում կկայացնեն:

Այս թեմայով
am