«Այո»-ի շտաբում շունը տիրոջը չի ճանաչում

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ որոշակի լարվածություն կա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Այո»-ի շտաբում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ չի եղել անձամբ հարցերը վարելու, դերաբաշխումներ կատարելու գործին, շտաբում շունը տիրոջը չի ճանաչում:

Ոմանք ինքնագործունեությամբ են զբաղված, ոմանց դուր չի գալիս, որ այսպես ասած, հրամաններ են արձակում մարդիկ, որոնք ոչ մի առավելություն չունեն:

Մոտիվացիա չկա, հատկապես շարքային իմքայլականների մոտ, որոնք ոչ պաշտոն են ստացել, ոչ էլ պարգևավճար, այս անգամ՝ ոչ էլ «դուխով» գլխարկ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս թեմայով
am