Իրազեկում. Այլ համայնքում հաշվառում ունեցող անձը կարող է արդյո՞ք քվեարկությանը մասնակցել ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասում

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 26.03.2020թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ըստ հաշվառման վայրի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում:Դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք:

Հ.Գ. Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան

Այս թեմայով
am