Ինչպես մեղմել հարբուխի ախտանշանները. 5 արդյունավետ բնական միջոց

Հարբուխն ամենատարածված հիվանդություններից է, որի դեպքում ոչ բոլորն են անհանգստանում, քանի որ այն սովորաբար բուժվում է առանց որևէ միջամտության: Այնուամենայնիվ, այս հիվանդությունն առաջացնում է շատ տհաճ ախտանշաններ, որոնցից ազատվելու համար կարելի է կիրառել ինչպես դեղամիջոցներ, այնպես էլ բնական միջոցներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ բուժել հարբուխն ու մեղմել հիվանդության տհաճ դրսևորումները:

Կոճապղպեղ

Կոճապղպեղն օժտված է հակասեպտիկ ազդեցությամբ և շատ արդյունավետ միջոց է հարբուխի և մրսածության դեպքում քթի փակվածությունից ազատվելու համար: Այս համեմունքը լավագույն միջոցներից մեկն է հարբուխի տհաճ դրսևորումները մեղմելու համար, ուստի նման խնդրի դեպքում պարզապես հարկավոր է պարբերաբար կոճապղպեղով թեյ խմել:

Ցիտրուսային մրգեր

Այնպիսի մրգերը, ինչպիսին են նարինջը, կիտրոնը, թուրինջն ու մանդարինը, պարունակում են բուսական քիմիական նյութեր՝ ֆլավոնոիդներ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են: Նման մրգերի գործածությունը կօգնի մեղմել մրսածության ախտանշաններն ու նվազեցնել ալերգենների ազդեցությունն օրգանիզմի վրա:

Սև հիլ

Հարբուխն ու քթի փակվածությունը պայմանավորված են լինում քթում լորձի հոսքի սահմանափակմամբ, իսկ գլխուղեղն արձագանքում է այս խնդրին փռշտոցներով, սակայն օրական 2-3 կտոր սև հիլ օգտագործելը կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից:

Տուլասի (Туласи, ռեհանի տեսակ)

Այս բույսն օժտված է հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է պայքարել վարակների դեմ: Հաճախ փռշտալը հանգեցնում է քթանցքերի բորբոքման, մինչդեռ այս բույսի մեջ առկա հակաօքսիդանտներն օգնում են նվազեցնել բորբոքումների մակարդակը: Այն կարելի է ավելացնել թեյին, սակայն առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում պարզապես ծամել թարմ տերևները:

Հնդկական կոկռոշենու հատապտուղներ (Эмблика)

Այս հատապտուղը հակբակտերիալ ազդեցությամբ օժտված հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է, որն ամրապնդում է իմունային համակարգը: Այն կարելի է օգտագործել ինչպես հյութի տեսքով, այնպես էլ թարմ վիճակում: Սակայն այս հատապտուղները գտնելը կարող է բարդ լինել, քանի որ այս տարածաշրջանում այն գրեթե չէ հանդիպում:

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Այս թեմայով
am