Ռուսաստանը հարկադրում է ինտեգրացիայի և անկախության կորստի․ Լուկաշենկո

Ռուսաստանը Բելառուսին հարկադրում է ավելի խոր ինտեգրացիայի գնալ, ինչը նշանակում է ինքնիշխանության և անկախության կորուստ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա ասել է, որ իրենք պատրաստ են տնտեսության ինտեգրացիային, մարդկային կապերի տեսանկյունից ինտեգրացիային, բայց ոչ այնպիսի ինտեգրացիայի, որի հետևանքով երկիրը զիջելու է ինքնիշխանությունն ու անկախությունը։

Նա քարը նետել է Ռուսաստանի գործող նախագահի՝ Վլադիմիր Պուտինի ուղղությամբ։ Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի իշխանության ժամանակ երկու երկրները նորմալ և ընդունելի ինտեգրացիայի ուղղությամբ էին գնում, իսկ հետո սկսվեց այս «անհասկանալի հրմշտոցն ու հարկադրումը»։

Այս թեմայով
am