Մենք հետաքրքրված ենք ուժերով, որոնք աջակցում են ռուս-հայկական հարաբերություններին․ ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք արտացոլվում են թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության եւ թե ինտեգրացիոն միություններում, անվտանգության ոլորտում։ 

Այդ մասին նա նշեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում թեմայով կլոր սեղան-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործերին, Կոպիրկինը պատասխանեց, որ Ռուսաստանը շատ նրբանկատ ու հոգատար է վերաբերում Հայաստանի ներսում տեղի ունեցողին։

«Մենք իհարկե հետաքրքրված ենք նրանով, որ այստեղ լինի կայունություն, որպեսզի այստեղ  առավելագույնս հնարավոր լինի հանրային փոխզիջումը։ Դե և իհարկե մենք հետաքրքրված ենք ուժերով, որոնք աջակցում են ռուս-հայկական հարաբերություններին, հասկանում ենք ռազմավարական փոխգործակցության կարևորությունը։ Նրանք ծանրակշիռ դեր են խաղացել Հայաստանի ներքաղաքական կյանքում»,- եզրափակեց Սերգեյ Կոպիրկինը։

Այս թեմայով
am