Անի Սամսոնյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

«Հարգարժա´ն պարոն վարչապետ, երբ Ձեզ դիմադրող ինչ-որ մարդկանց հորդորում եք զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ` շեշտելով, որ դա եկամտաբեր է, նախ և առաջ հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել և երկրորդ` հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ` որպես ժողովրդավարության ինստիտուտ: Անզգուշորեն (կամ զգուշորեն) մի խեղաթյուրեք դրա էությունը` օգտագործելով Ձեր հեղինակությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանն՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը պետական ապարատի հին ներկայացուցիչներին, որոնք դժգոհ են՝ առաջարկել է զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ․«Կարող են ընդդմադիր գործունեություն ծավալել։ Հիմա դա շատ հարմար հնարավորություններ է ստեղծում և կարող է նաև եկամտաբեր լինել»,-ասել էր վարչապետը։

Այս թեմայով
am