Դեղատներում վաճառվող բարակ դիմակները լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն․ նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև դեղատներում դիմակների բացակայությանը։ Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ դեղատներում վաճառվող բարակ դիմակները լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն վիրուսով վարակվելու վրա։

«Հատկապես բաց տարածքում իմաստ չունի դրանք կրել։ Կարիք չկա դրանց հետևից ընկնել։ Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ է կրել արդեն հաստատված հիվանդությունով հիվանդի հետ աշխատելիս և այլ պաշտպանիչ միջոցներ՝ սկսած ակնոցներից ու հանդերձանքից», - ասաց Արսեն Թորոսյանը՝ նկատելով, որ այդ դիմակները նախատեսված են բժշկական անձնակազմի առօրյա աշխատանքի համար։

Այս թեմայով
am