«Այս հետաձգումն ավտոմեքենաներին չի վերաբերում». վարչապետ

Կառավարությունը քննարկեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու» հարցը:

Համաձայն պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում էր մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 անուն ապրանքների գծով:

Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ըստ էության, 600 ապրանքների մասով արտոնյալ ռեժիմը երկարացվում է ևս մեկ տարի, ու սա շուրջ 30 մլն դոլար խնայողություն է ՀՀ քաղաքացիների համար: Կարևոր մի արձանագրում ևս. այս հետաձգումն ավտոմեքենաներին չի վերաբերվում»:

Այս թեմայով
am