Էրդողանն ու Ալիևը Կարս-Նախիջևան երկաթգիծ կառուցելու հուշագիր են ստորագրել

 Ադրբեջանը և Թուրքիան համագործակցության ավելի քան 10 փաստաթուղթ են ստորագրել՝ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստում, հայտնում է ТАСС գործակալությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ու Անկարան սպառազինության համատեղ արտադրության հարցեր են քննարկում:
Բացի այդ, կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման նախագծի վերաբերյալ:
Էրդողանն Ալիևի հետ հանդիպման ժամանակ չի շրջանցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույնպես մեր հարցն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը անկեղծ չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործում. մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»:
«Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, հետո պնդում են, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Ստացվում է, որ իրենք չգիտեն, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը..»,- շարունակել է Ալիևը:

Այս թեմայով
am