Իրանի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու, որոնք կասկածվում են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ կանխապես կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է Իրանի կիբեռոստիկանության ղեկավար Վահիդ Մաջիդը՝ տեղեկացնում է TASS-ը

«24 մարդ է ձերբակալվել ու հանձնվել դատական իշխանություններին երկրում կորոնավիրուսի հարուցած հիվանդության վերաբերյալ լուրեր տարածելու համար»,- ասել է նա:

Մաջիդը հավելել է, որ «ներկայում կիբեռոստիկանությունը զբաղվում է համացանցում հրապարակումների հանգամանալի մոնիթորինգով, ներառյալ տեսանյութերը, լուրերը և լուսանկարները՝ ստուգելու կեղծ տեղեկատվության առկայությունը»:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվել է մոտավորապես 140 մարդ, գրանցվել է հիվանդությունից մահվան 19 դեպք։

Այս թեմայով
am