Facebook-ը կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդի արգելք է սահմանում

Facebook ընկերությունը կորոնավիրուսով վարակումից պաշտպանելու կամ այն բուժելու վերբերյալ գովազդի արգելք է սահմանում: Այդ մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են Business Insider հրատարակությանը՝ տեղեկացնում է TASS-ը։

Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ արգելքի տակ է հայտնվում այն գովազդը, որը «երաշխավորում է պաշտպանություն կորոնավիրուսով վարակումից կամ դրա բուժում» և տագնապի զգացում է ստեղծում օգտատերերի մեջ, թե COVID-19-ից պաշտպանության համար ապրանքները բոլորի համար կարող է չբավականացնեն:

Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ պայքարելու է նոր կորոնավիրուսի վերաբերյալ ստահոդ տեղեկատվության տարածման դեմ։

Այս թեմայով
am