Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար. Analitik.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին հայտնում է  Analitik.am կայքը և տեղեկացնում, որ հարցմանն ի պատասխան վերոնշյալ նախարարությունից տեղեկացրել են.

«Բաթոյանը 2019թ. մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար:

Նախարարի աշխատավարձը 2019թ. հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019թ. դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ:

Այս թեմայով
am