Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորի մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են` Թեհրան-երևան 52 ուղեվորով մասնագետի ուղեկցությամբ վայրեջք է կատարվել Զվարթնոց միջազգային օդանավակայանում:

Բոլորը ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Վերջիններիս մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել:Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ:

Նշենք, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն, այսօր Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ:

Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի:

Այս թեմայով
am